• 1. Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
  • 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի N 107-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
  • 3. Կապան համայնքի Կապան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Մ. Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող 105.2 քառ. մ հասարակական նշանակության տարածքը անհատույց վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
  • 4. Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.0671 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
  • 5. Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիների որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
  • 6. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 2/3 տարածքի բնակավայրերի նշանակության 0.00332 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Էդգար Առաքելյանին օտարելու մասին
  • 7. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին

նյութը համայնքապետարանի կայքից

Այսօր առավոտյան Կապանի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Ավանդույթի համաձայն նորակոչիկներին իրենց բարեմաղթանքներն ու խորհուրդները հղեցին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Արսեն Գրիգորյանը, Սյունիքի մարզի զինկոմիսար Արարատ Մանուչարյանը և Երկրապահ կամավորականների միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը։ Բոլորի մաղթանքը մեկն էր՝ թող բարով ու անփորձանք ծառայեն իրենց հայրենիքին և պատվով վերադառնան տուն:Մեկնելուց առաջ տղաները հրաժեշտ տվեցին հարազատներին, ծնողներին, ովքեր հուզված, բայց և ժպիտով էին իրենց որդիներին ճանապարհում հայրենիքը պաշտպանելու:
Ծառայության մեկնող տղաները Կապանի համայնքապետարանի կողմից նաև առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաների փաթեթներ ստացան։