Այսօր առավոտյան Կապանի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Ավանդույթի համաձայն նորակոչիկներին իրենց բարեմաղթանքներն ու խորհուրդները հղեցին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Արսեն Գրիգորյանը, Սյունիքի մարզի զինկոմիսար Արարատ Մանուչարյանը և Երկրապահ կամավորականների միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը։ Բոլորի մաղթանքը մեկն էր՝ թող բարով ու անփորձանք ծառայեն իրենց հայրենիքին և պատվով վերադառնան տուն:Մեկնելուց առաջ տղաները հրաժեշտ տվեցին հարազատներին, ծնողներին, ովքեր հուզված, բայց և ժպիտով էին իրենց որդիներին ճանապարհում հայրենիքը պաշտպանելու:
Ծառայության մեկնող տղաները Կապանի համայնքապետարանի կողմից նաև առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաների փաթեթներ ստացան։