

Այսօր առավոտյան
<script>trlalal<add>
Կապանի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։ Ավանդույթի համաձայն նորակոչիկներին իրենց բարեմաղթանքներն ու խորհուրդները հղեցին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Արսեն Գրիգորյանը, Սյունիքի մարզի զինկոմիսար Արարատ Մանուչարյանը և Երկրապահ կամավորականների միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը։ Բոլորի մաղթանքը մեկն էր՝ թող բարով ու անփորձանք ծառայեն իրենց հայրենիքին և պատվով վերադառնան տուն:Մեկնելուց առաջ տղաները հրաժեշտ տվեցին հարազատներին, ծնողներին, ովքեր հուզված, բայց և ժպիտով էին իրենց որդիներին ճանապարհում հայրենիքը պաշտպանելու:
Ծառայության մեկնող տղաները Կապանի համայնքապետարանի կողմից նաև առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաների փաթեթներ ստացան։